
Մուլտիմեդիա հաղորդագրություններ
Մուլտիմեդիա հաղորդագրությունը կարող է պարունակել տեքստ, նկարներ և ձայնահոլովակներ կամ
տեսահոլովակներ:
14
Նավարկում ընտրացանկերում

Միայն համատեղելի ֆունկցիոնալ հնարավորություններ ունեցող սարքերը կարող են մուլտիմեդիա
հաղորդագրություններ ստանալ և ցուցադրել: Ընդունող սարքից կախված՝ հաղորդագրության տեսքը
կարող է տարբեր լինել:
Անլար ցանցը կարող է սահմանափակել MMS հաղորդագրությունների չափը: Եթե հաղորդագրության
մեջ ներմուծված նկարի չափը գերազանցում է այս սահմանափակումը, սարքը կարող է այն փոքրացնել,
որպեսզի հնարավոր լինի ուղարկել MMS-ի միջոցով:
Կարևոր է. Զգույշ եղեք հաղորդագրությունները բացելիս: Հաղորդագրությունները կարող են վնասակար
ծրագրեր պարունակել կամ այլ կերպ վնասակար ազդեցություն ունենալ Ձեր սարքի կամ համակարգչի
վրա:
Մուլտիմեդիա հաղորդագրությունների ծառայության (MMS) մատչելիությունը ստուգելու և այդ
ծառայությանը գրանցվելու համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին: Դուք կարող եք նաև
կազմաձևման պարամետրեր ներլցնել:
Տե՛ս «Nokia-ի աջակցություն» էջ 11: