
Ձայնային հրամաններ և ձայնային համարհավաք
Օգտվեք հեռախոսից ձայնային հրաման տալու միջոցով և կանչ կատարեք՝ արտասանելով Կոնտակտներում
պահված անունը:
Ձայնային հրամանները և ձայնային համարհավաքը կախված են օգտագործվող լեզվից: Ձայնի ճանաչումը
չի ապահովվում բոլոր լեզուների համար: Ապահովվող լեզուների ցանկը դիտելու համար ընտրել
Ընտցնկ
>
Պրմտրեր
>
Հեռախոս
>
Լեզվի պարամետրեր
>
Ձայնի ճանաչման լեզու
: Ճանաչվող լեզուն
նախադրելու համար ընտրել ցանկալի լեզուն:
Ծանուցում. Ձայնային հատկորոշիչներից օգտվելը կարող է դժվար լինել աղմկոտ պայմաններում կամ
արտակարգ իրավիճակներում, ուստի հարկավոր չէ բոլոր դեպքերում հույսն ամբողջովին դնել համարը
ձայնային հրամաններով հավաքելու վրա:
Հեռախոսի ձայնային ճանաչման գործառույթը Ձեր ձայնին հարմարեցնելու համար ընտրել
Ընտցնկ
>
Պրմտրեր
>
Հեռախոս
>
Ձայնի ճանաչում
>
Ձայնի ճանաչման վարժանք
:
Որոշակի գործառույթի համար նախատեսված ձայնային հրաման ակտիվացնելու համար ընտրել
Ընտցնկ
>
Պրմտրեր
>
Հեռախոս
>
Ձայնի ճանաչում
>
Ձայնային հրամաններ
, հնարավորությունը և
գործառույթը: -ը նշանակում է, որ ձայնային հրամանն ակտիվացված է:
Ձայնային հրաման ակտիվացնելու համար ընտրել
Ավլցնլ
: Ակտիվացված ձայնային հրամանը նվագելու
համար ընտրել
Վերարտ
:
Ձայնային հրամանները կառավարելու համար ոլորել մինչև գործառույթը և սեղմել
Ընտրք
:
Ձայնային հրամանները կամ ձայնային համարհավաքն օգտագործելու համար սպասման ռեժիմում սեղմել
և պահել աջ ընտրության ստեղնը: Հնչում է կարճ ազդանշանը և ցուցադրվում է
Խոսիր հիմա
-ը:
Արտասանել հրամանը կամ այն կոնտակտի անունը, որի համարը ուզում եք հավաքել: Ձայնի ճանաչումը
հաջողությամբ կատարելու դեպքում ցուցադրվում է առաջարկվող համընկնումների ցուցակը: Հեռախոսը
նվագում է ցուցակում առաջին համընկման ձայնային հրամանը: Եթե այն ճիշտ հրաման չէ, ոլորել մինչև
մեկ այլ գրառում: