Nokia 2690 - Աշխատանքային միջավայր

background image

Աշխատանքային միջավայր
Սույն սարքը, ականջին սեղմած նորմալ դիրքում կամ մարմնից առնվազն 1.5 սանտիմետր (5/8 դյույմ) հեռավորության վրա օգտագործելիս,

համապատասխանում է ռադիոհաճախությունների (RF) ճառագայթման պահանջներին: Հեռախոսն աշխատանքի ժամանակ մարմնին ամրացնելու

նպատակով տեղափոխման պայուսակի կամ գոտու ամրակալ օգտագործելու դեպքում պետք է զգուշանալ, որպեսզի դրանք մետաղ չպարունակեն և սարքը

մարմնից պահեն վերոհիշյալ հեռավորության վրա :

Տվյալներ պարունակող ֆայլեր կամ հաղորդագրություններ հաղորդելու համար սարքը պահանջում է բարձրորակ միացություն ցանցի հետ: Որոշ

դեպքերում տվյալներ պարունակող ֆայլերի կամ հաղորդագրությունների հաղորդումը կարող է հետաձգվել մինչև նման միացությունը առկա լինի:

Համոզվեք, որ վերը նշված հեռավորությանը վերաբերող պահանջները բավարարված են մինչև տվյալների հաղորդման ավարտը:

Սարքի որոշ մասեր մագնիսական հատկություններ ունեն: Մետաղական մասերը կարող են ձգվել դեպի սարքը: Վարկային քարտեր կամ հիշողության

մագնիսական կրիչներ չի կարելի տեղադրել սարքի մոտակայքում, քանի որ դրանց վրա գրանցված տեղեկությունները կարող են ջնջվել: