
Փոխպատվաստված բժշկական սարքավորումներ
Բժշկական սարքավորումներ արտադրողները խորհուրդ են տալիս, որ անլար սարքի և փոխպատվաստված բժշկական սարքավորումների միջև (ինչպիսիք
են սրտի ռիթմավարը կամ սրտամկանի թելիկախաղը վերացնող էլեկտրական սարքը) պահպանվի առնվազն 15.3 սանտիմետր (6 դյույմ) տարածություն`
բժշկական սարքի աշխատանքի հնարավոր խաթարումից խուսափելու համար: Այդպիսի սարքավորումներ կրող անձինք պետք է.
•
Անլար սարքը միացված վիճակում միշտ ավելի քան 15.3 սանտիմետր (6 դյույմ) հեռու պահեն բժշկական սարքից:
•
Անլար սարքը ծոցագրպանում չպահեն:
•
Անլար սարքը պահեն բժշկական սարքավորման նկատմամբ հակառակ ականջի մոտ՝ հնարավոր ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:
•
Իսկույն անջատեն անլար սարքը, եթե այդպիսի ազդեցության առկայությունը ենթադրելու հիմքեր կան:
•
Կարդան և հետևողականորեն կատարեն փոխպատվաստված բժշկական սարքավորման արտադրողի ցուցումները:
Ձեր անլար սարքը բժշկական սարքավորման հետ օգտագործելու վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում խորհրդակցեք Ձեզ բժշկական ծառայություններ
մատուցող անձի հետ: