Հնարավոր պայթյունավտանգ միջավայրեր
Հնարավոր պայթյունավտանգ միջավայրերում գտնվելիս սարքն անջատեք և հետևեք բոլոր ցուցանակներին ու հրահանգներին: Հնարավոր
պայթյունավտանգ միջավայրերին են պատկանում բոլոր այն վայրերը, որտեղ սովորաբար խորհուրդ է տրվում ավտոմեքենայի շարժիչն անջատել: Նման
վայրերում կայծը կարող է պայթյունի կամ հրդեհի հանգեցնել, ինչը կարող է պատճառել մարմնական վնասվածքներ և նույնիսկ մահ: Սարքն անջատեք
վառելիքի լցակայաններում: Վառելանյութի պահեստավորման և բաշխման վայրերում, քիմիական գործարաններում կամ այն վայրերում, որտեղ
պայթեցման աշխատանքներ են կատարվում, հետևեք ռադիոսարքավորումների օգտագործման սահմանափակումներին: Հնարավոր պայթյունավտանգ
մթնոլորտ ունեցող վայրերը սովորաբար, բայց ոչ միշտ, հստակ նշված են լինում: Դրանք ներառում են նավերում տախտակամածի տակ գտնվող
տարածքները, քիմիական նյութերի տեղափոխման կամ պահեստավորման վայրերը և այն տարածքները, որտեղ օդը քիմիական նյութեր կամ մասնիկներ է
պարունակում, ինչպիսիք են ավազահատիկը, փոշին կամ մետաղափոշին: Դուք պետք է ստուգեք հեղուկ գազով (օրինակ՝ պրոպան կամ բութան) աշխատող
ավտոմեքենաներ արտադրողների հետ, թե արդյո՞ք այս սարքը կարելի է անվտանգ օգտագործել դրանց մոտակայքում: